Հունիսի 5-ին Բնապահպանության նախարարությունում նշվեց Բնապահպանի օրը: Մասնագիտական տոնի առթիվ նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորեց նախարարության և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին: Բնապահպանության ոլորտում իրականացրած բարեխիղճ աշխատանքի համար նախարարի հրամանագրով պարգևատրվեց նաև «ԲԾԻԳ» ՊՀ-ի «Էկոկրթական ծրագրերի բաժնի» պետ Ռուբիկ Շահազիզյանը: Մեր թիմը ևս միանում է շնորհավորանքներին և ցանկանում մեր գործընկերոջը նորանոր հաջողություններ: