2019 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանի «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցի «Մասիս» դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում կազմված ճանապարհային քարտեզների ներկայացման աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ. Մելիքյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, WWF Armenia տնօրեն Կարեն Մանվելյանը, REC Caucasus տնօրեն Նունե Հարությունյանը, UNDP/GEF SGP ազգային կոորդինատոր Հովհաննես Ղազարյանը, «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Աղայանը, շրջակա միջավայրի նախարարության, «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին և ընդգծեց կազմված ճանապարհային քարտեզների կարևորությունը: Այնուհետև ազգային փորձագետներ Ռ. Վարդանյանը և Ա. Գևորգյանը ներկայացրեցին «ՀՀ կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառներում 2021-2025թթ. ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի մշակման ճանապարհային քարտեզը»: Ծրագրի վերաբերյալ ներկաները փորձագետներին ուղղեցին հարցեր, հայտնեցին կարծիքներ:
Կից ներկայացնում ենք ազգային փորձագետների կողմից կազմված զեկույցները: Ձեր դիտողություններն և առաջարկությունները խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ info@cep.am:
Շնորհակալություն
https://www.epiu.am/wp-content/uploads/2019/09/File1.pdf
https://www.epiu.am/wp-content/uploads/2019/09/File2.pdf