Ս.թ. մայիսի 25-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակիցները «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում ևս մեկ այցելություն կատարեցին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ բնակավայրեր և Լոռու մարզի Մարգահովիտ համայնք: Այցի ընթացքում ծրագրի շահառուներին բաշխվեց սածիլների երկրորդ խմբաքանակը: