Աշխատանքային այց Արարատի մարզ

Ս.թ. հունվարի 15-ին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի  շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռ. Շահազիզյանը, բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի պետ Մ. Թովմասյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Միրզոյանը և Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա. Վարդևանյանը աշխատանքային այց կատարեցին Արարատի մարզի Նարեկ համայնք:

Գործուղման նպատակն էր՝

  1. Նարեկ համայնքի ավագանու և համայնքապետարանի աշխատակազմին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
  2. Ծրագրով նախատեսված գործողությունների քննարկումը:
  3. Ծրագրի տարածքների հիմնավորումը և ավագանու կարծիքների հավաքագրումը:
  4. Պոտենցիալ շահառուների ընտրության չափորոշիչների քննարկումը և նախնական ցանկի հստակեցումը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքի բնակիչներ:

Ս. Բալոյանը և Ա. Վարդևանյանը ներկայացրին ծրագրի նպատակը, խնդիրները և դրանց լուծմանը ուղիները: Նշվեց, որ ծրագիրը նպատակաուղղված է հողերի դեգրադացիայի կանխարգելմանը, բնակչության եկամուտների մեծացմանը, ոռոգման ջրի խնայողությանը և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վրա մարդածին ճնշման նվազեցմանը: Հանդիպման մասնակիցները դրական գնահատեցին ծրագիրը նշելով, որ այն  կնպաստի գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի կանխարգելմանը, ոռոգելի ջրի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, շահառուների գիտելիքների բարձրացմանը և բնակիչների  սոցիալական վիճակի բարելավմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝

  1. ս.թ. հունվարի 23-ին ծրագիրը մեկ անգամ ևս ներկայացնել համայնքի բնակիչներին՝ կազմակերպվող հանրային լսումների ժամանակ.
  2. 2. Ծրագրի տարածքների ընտրության վերաբերյալ համայնքի ավագանու որոշումները «ԲԾԻԳ» ՊՀ-ին կտրամադրվեն մինչև ս.թ. հունվարի 25-ը: