2019թ-ի հունիսի 6-ին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, բյուջետային ծրագրերի բաժնի պետ Մ. Թովմասյանը և էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Միրզոյանը գործուղման էին մեկնել Արարատի մարզի Նարեկ համայնք:
Այցի նպատակն էր դիտարկել պտղատու այգիներում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների ընթացքը: 3 հա մակերեսով տարածքի վրա ոռոգման համակարգն արդեն տեղադրված է և շահագործվում է: Եվս 3 հա մակերեսով տարածք առաջիկա երեք օրվա ընթացքում կհանձնվի շահագործման: Դիտարկվեցին և համեմատվեցին կենսահումուսով պարարտացված այգիները և այն այգիները, որտեղ կենսահումուս չի կիրառվել: