2022 թվականի ապրիլի 9-ին Բնապահպանական ԾԻԳ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցները «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի փորձագետ Կարեն Մանուկյանի և ծրագրի բնապահպանական ռիսկերի կառավարման մասնագետ Սոնա Գալստյանի հետ աշխատանքային այցով գտնվում էին Դիլիջան խոշորացված համայնքի Խաչարձան վարչական շրջանում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները դիտարկելու նպատակով։
Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում վարչական շրջանի ղեկավար Գագիկ Շահնազարյանի հետ, որի ընթացքում ընդգծվեցին առկա խնդիրները և քննարկվեցին դրանց լուծման ուղիները։