Ս.թ. հուլիսի 2-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր – Կանաչ Կլիմա Հիմնադրամ (ՄԱԶԾ — ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին ԲԾԻԳ տնօրեն Մ. Գալստյանը, տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, բաժինների պետեր, մասնագետներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՄԱԶԾ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչները:«Մոնիթորինգի, հաշվետվայնության և ստուգման» համակարգի (MRV) վերաբերյալ իր զեկույցը ներկայացրեց միջազգային փորձագետ Իլիա Սազդովսկին: Վերոնշյալ ծրագրի նպատակն է օրենսդրական, կազմակերպչական, դրամաշնորհային և վարկային ռեսուրսների համադրությամբ, ՏԻՄ-րի և մասնավոր սեկտորի ակտիվ ներգրավվածությամբ բնակելի և հանրային շենքերի սեկտորում ապահովել ջերմոցային գազերի արտանետումների կրճատում: Ծավալվեց հետաքրքրիր քննարկում, որի ընթացքում հանդիպման մասնակիցները կարողացան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել փորձագետին: