Ս.թ. մայիսի 10-ի գործուղման նպատակն էր Նարեկ համայնքում դիտարկել ծրագրի շրջանակներում քամու ուժը մեղմող ծառաշերտի հիմնման աշխատանքների ընթացքը և համայնքին հանձնել կենսահումուսի գնված հերթական խմբաքանակը: Այցելություն է կատարվել բոլոր այն տարածքները, որտեղ նախատեսված է հիմնել քամու ուժը մեղմող ծառաշերտեր: Պատրաստվել են 1380 տնկման փոսեր, որոնցում տնկվել են 300 հատ բարդի, 180 հատ օճառածառ և 900 հատ գաճաճ ընկուզենի: Կատարվել է նաև տնկված ծառերի ոռոգում: Աշխատանքները լիովին համապատասխանում են տեխնիկական առաջադրանքով նախատեսված պայմաններին: Համայնքում պետք է տնկվեին 2300 հատ պտղատու և դեկորատիվ ծառատեսակներ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հետ քննարկվել է քամու ուժը մեղմող ծառաշերտերի հիմնման աշխատանքների ընթացքը: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքների մնացած մասը իրականացնել աշնանը: Համայնքին է հանձնվել 12800 կգ կենսահումուս, որի վերաբերյալ կազմվել է հանձնման-ընդունման ակտ: