«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման խորհրդի արտագնա նիստ

2022 թվականի փետրվարի 1-ին Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի արտագնա նիստը:

Արտագնա նիստին հեռավար տարբերակով մասնակցեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը: Նիստին ներկա էին «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալները, «Կլիմայի կայուն զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչները, գյուղապետեր, միջգերատեսչական կառավարման խորհրդի անդամներ Սուրեն Մամյանը, Արամ Սայադյանը, Լևոն Ազիզյանը, Անդրանիկ Ֆռանգյանը, Նարինե Հակոբյանը, Սևակ Մաթիլյանը, Արման Աջամօղլյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ, ինչպես նաև այլ հրավիրված անձինք:

Նիստի ժամանակ ներկայացվեցին Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկվեց Ծրագրի տարեկան (2020թ. հուլիս – 2021թ. հուլիս) գնումների պլանով նախատեսված աշխատանքների կատարման և Ծրագրի շրջանակներում ձեռքբերված աղբամանների տրամադրման բաշխվածության որոշման նախագիծը, և հաստատվեցին Ծրագրի 2022 թվականի գնումների պլանը և աշխատանքների կատարման ժամանակացույցը: