2021թ-ի օգոստոսի 13-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Ա. Եսոյանը, «Ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի» գլխավոր մասնագետ Կ. Բզնունին և նույն բաժնի առաջատար մասնագետ Դ. Նիկողոսյանը աշխատանքային այցով մեկնեցին Արթիկի տարածաշրջան: Գործուղման նպատակն էր այցելել «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագրի շրջանակներում կառուցվող 30հա անտառպուրակի և 10հա հանգստյան գոտու տարածք` կապալառուի հետ քննարկելու շինարարական աշխատանքների հետ կապված հարցերը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում կառուցվող հեղեղների կառավարման շինհրապարակներ` դիտարկելու կատարվող աշխատանքները:
Այնուհետև Վարդաքար համայնքում համայնքապետարանին նվիրաբերվեց 10 աղբաման` 2հա անտառպուրակի և դրան հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով: