«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում, ս/թ հուլիսի 23-ին Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում, դիմումատուների ներկայությամբ, «Բոլցման» ՍՊԸ և Ուրցաձոր համայնքի ղեկավարության հետ համատեղ անցկացվեց վիճակահանություն, որի արդյունքում որոշվեցին բոլոր 8 լոտերով հաղթողները:
Հաղթողները տեղեկացվեցին, որ նախագծային աշխատանքների ավարտից հետո կնքվելու են պայմանագրեր և «ԲԾԻԳ» ՊՀ-ը երեք տարի շարունակ մոնիթորինգ է իրականացնելու` ստուգելու դրամաշնորհային ծրագրով հատկացված միջոցների արդյունավետ օգտագործումը: