Ծառատունկ Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնում

2022 թվականի ապրիլի 9-ին Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, տնօրենի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խոջոյանը և Գրասենյակի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցներն աշխատանքային այցով մեկնել էին Տավուշի մարզ, որտեղ Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնում մասնակցեցին “Կանաչ արահետ” հասարակական կազմակերպության կողմից EU4Youth SEED ծրագրի շրջանակներում Անտառների միջազգային օրվան նվիրված արշավի շրջանակներում Բնապահպանական ԾԻԳ-ի աջակցությամբ կազմակերպված ծառատունկին։