«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ/ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում 2022 թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության հասարակական շենքերում նշանակված էներգետիկ պատասխանատուների համար իրականացվում են վերապատրաստման դասընթացներ։
Մասնակիցները ծանոթանում են իրենց գործառույթների շրջանակին, Էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի (ԷԿՏՀ, EMIS) ներդրման կարևորությանը։
Դասընթացին ներկայացվեցին նաև շենքերի ջերմատեխնիկական հիմնական ցուցանիշների, արևային ֆոտովոլտային կայանների և ջրատաքացուցիչների անվտանգ շահագործման նրբությունների մասին տեղեկություններ։
Միջոցառման ընթացքում կատարվեցին շենքերի պատող կոնստրուկցիաներից ջերմային կորուստների, ջերմոցային գազերի և արտանետումների մասին պարզ հաշվարկներ։