«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչը Կոստա Ռիկայում մասնակցեց Հարմարվողականության հիմնադրամի Ընդլայնված ուղիղ հասանելիության սեմինարին

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի դոնորների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Լիա Ապիկյանը 2022 թվականի հունիսի 21-ից 23-ը մասնակցեց Հարմարվողականության հիմնադրամի և Fundecooperación para el Desarrollo Sostenible-ի համագործակցության արդյունքում Կոստա Ռիկայում կազմակերպված ընդլայնված ուղիղ հասանելիության վերաբերյալ եռօրյա միջազգային սեմինարին։

Կլիմայի հարմարվողականության ծրագրերի մշակումը և ֆինանսավորումը խրախուսելու նպատակով՝ սեմինարը հարթակ է տրամադրել երկրներին՝ քաղված դասերով, գիտելիքով և փորձառությամբ փոխանակվելու և կիսվելու համար: Սեմինարը նաև հնարավորություն է ընձեռնել ծանոթանալ ուղիղ հասանելիության շրջանակներում առկա վերջին թարմացումների, ուղիղ հասանելիության վերջերս հաստատված որոշ տարբերակների, մասնավորապես՝ նորարարության հետ: Սեմինարը նպատակ ուներ նաև նպաստելու զարգացող երկրների շրջանում Հիմնադրամի վերահավատարմագրման գործընթացի ըմբռնման խորացմանը և երկրորդ մարմնի հավատարմագրման հետ կապված ընդհանուր բացերի և խնդիրների քննարկմանը:

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ որպես ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամին հավատարմագրված ազգային մարմին, այն 27 ազգային մարմինների թվում էր, որոնք կիսվեցին ընդլայնված ուղիղ հասանելիության կիրառման, հարմարվողականության ծրագրերի մշակման և իրականացման իրենց փորձով: