Կայացավ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի Կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

Հունիսի 7-ին Բնապահպանական ԾԻԳ-ում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի նախագահության ներքո տեղի ունեցավ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի Կառավարման խորհրդի անդրանիկ նիստը։

Նիստին մասնակցեցին «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, տնօրենի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խոջոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի ժամանակավոր առաջադրված ներկայացուցիչ Գրեսա Բեքիրաջը, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Սաղաթելյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Սուքիասյանը, ծրագրի թիմի անդամներ և «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ։ Նիստին դիտորդի կարգավիճակում մասնակցեց նաև Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։
Նիստի ընթացքում ներկայացվեց ծրագիրը, Կառավարման խորհուրդը հավանության արժանացրեց Կառավարման խորհրդի կանոնակարգը, ծրագրի 2022 թվականի գնումների պլանը և աշխատանքների կատարման ժամանակացույցը։