2019թ-ի օգոստոսի 13-ին տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի կառավարման միջգերատեսչական խորհրդի առաջին նիստը՝ խորհրդի նախագահ, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ. Մելիքյանի և խորհրդի անդամների՝ նախարարությունների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ. Մելիքյանը, ով ողջունեց նիստի մասնակիցներին: Այնուհետև «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ծրագիրը, դրա բաղադրիչները, նախատեսված աշխատանքները, ակնկալվող արդյունքները և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Խորհուրդը հավանություն տվեց ծրագրի շրջանակներում 2019թ-ի ընթացքում նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցին և գնումների պլանին: