Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնանշման հացման գնահատող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 14-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն
Ընթացակարգի ծածկագիրը` ՀՀ—ԲԾ—Ա—ԳՀԽԾՁԲ-22/58
ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
- Պատվիրատուն` Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որը գտնվում է ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում, «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում էլեկտրական շարժունակության ռազմավարության մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարում է գնանշման հարցման նախաորակավորման ընթացակարգ՝
ՉԱՓԱԲԱԺԻՆ | ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Չափաբաժին 1 | «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում էլեկտրական շարժունակության ռազմավարության մշակման տեղական խորհրդատու |
- ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՄԱՏԵՔՍՏԸ
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից ֆինանսավորվող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարական ուղղությունները, հանրությանը ցուցադրել էլեկտրական շարժունակության տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական օգուտները և մշակել համապատասխան քաղաքականության և կարգավորումների փաթեթ։ Ծրագիրն ունի երեք բաղադրիչ․
- Բաղադրիչ 1. Ցածր ածխածնային շարժունակության ինստիտուցիոնալիզացում և ռազմավարական պլանավորում:
- Բաղադրիչ 2. Կարճաժամկետ արգելքների վերացում ցածր ածխածնային էլեկտրական շարժունակության ցուցադրական ծրագրերի միջոցով:
- Բաղադրիչ 3. Քաղաքականության մշակում պիլոտային ծրագրի փորձի հիման վրա՝ ցածր ածխածնային էլեկտրական շարժունակության ընդլայնման և վերարտադրելիության ապահովման նպատակով:
Ծրագրի շրջանակներում կձևավորվեն Հայաստանում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարական ուղղությունները, ներառյալ Էլեկտրական տրանսպորտային միջոցների մարտկոցների խելացի օգտագործումը, էլեկտրական շարժունակության բնապահպանական և սոցիալական ռիսկերը, լիցքավորման ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները և այլն։
Ծրագրի արդյունքում ձեռքբերված էլեկտրական շարժիչով մեքենաների և տեղադրված լիցքավորման կայանների միջոցով հանրությանը կցուցադրվեն էլեկտրական շարժունակության տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական օգուտները։ Երկարաժամկետ հեռանկարում էլեկտրական շարժունակության ընդլայնումը ապահովելու նպատակով կմշակվի համապատասխան քաղաքականության և կարգավորումների փաթեթ։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
https://www.thegef.org/projects-operations/projects/10280
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
«Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում էլեկտրական շարժունակության ռազմավարության մշակման տեղական խորհրդատու | |
Հաշվետվողականության կառուցվածք | Փորձագետը/կազմակերպությունը, ով մատուցելու է ծառայությունը, համագործակցելու է Ծրագրում ներգրավված փորձագիտական թիմի հետ, ինչպես նաև հաշվետու է լինելու ծրագրի ղեկավարին և պատվիրատուին, մասնավորապես՝ պատվիրատուի կողմից սահմանված պատասխանատու ստորաբաժանմանը։
Ըստ անհրաժեշտության պատվիրատուի պահանջով փորձագետը/կազմակերպությունը, ով մատուցելու է ծառայությունները, պարտավոր է շաբաթական 6-8 ժամ ներկա գտնվել պատվիրատուի կողմից տրամադրված գրասենյակային տարածքում։ |
Աշխատանքի նկարագրություն | Սույն աշխատանքի նպատակն է մշակել էլեկտրական շարժունակության ազգային ռազմավարություն։ Աշխատանքը կներառի՝
· Ոլորտի միջազգային լավագույն փորձի վերլուծություն, այդ թվում՝ էլեկտրական շարժունակության իրագործելի թիրախների սահմանում և միջոլորտային խնդիրների լուծում: · Հայաստանում լիցքավորման ենթակառուցվածքի, էլեկտրոմոբիլների ավտոպարկի զարգացման կարիքների գնահատում, ինչպես նաև՝ զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերհանում և հավանական լուծումների առաջարկում։ Լուծումները պետք է ներառեն բիզնես մոդելներ, նորմատիվային փոփոխություններ և ֆինանսավորման մեխանիզմներ։ · Հիմնվելով միջազգային լավագույն փորձի և Հայաստանի կարիքների վերլուծության վրա՝ էլեկտրական շարժունակության ազգային ռազմավարության նախագծի մշակում, շահագրգիռ կողմերի հետ քննարկում և ներկայացում կառավարությանը՝ ընդունման: Պարտականություններ՝
— Սերտ համագործակցություն հաստատի Pricewaterhousecoopers Armenia LLC (PwC Armenia) կազմակերպության հետ, վերջինիս կողմից իրականացվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» ծրագրի շրջանակներում փոխլրացնող գործունեություն ապահովելու նպատակով։ — Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքի վերաբերյալ վերլուծություն պարունակող հաշվետվության և քաղաքականությանը վերաբերող առաջարկությունների մշակում, — Հայաստանում էլեկտրական շարժունակության զարգացման վերաբերյալ վերլուծության (քաղաքականություն, կարգավորումներ, ենթակառուցվածքներ և այլն) կազմում, — Ազգային ռազմավարության նախագծի մշակում միջազգային փորձագետի հետ համատեղ, որը պետք է ներառի հետևյալ բաժինները․ · Լիցքավորման կայանների և էլեկտրամոբիլների ոլորտի վերլուծություն՝ ի հայտ բերելու առանցքային տեխնիկական, շուկայական և նորմատիվային ռիսկերը, հետևանքները և ընթացիկ իրավիճակի բարելավման ուղիները, · Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում տրանսպորտային տարբեր միջոցների էլեկտրականացման թիրախների սահմանում և թիրախին հասնելու քայլերի հերթականության ուրվագծում, · Լիցքավորման ենթակառուցվածքների շուկայի և քաղաքականության ընթացիկ իրավիճակի վերլուծություն և վերանայում, · Լիցքավորման կայանների ենթակառուցվածքների նորարարական բիզնես մոդելներ՝ հիմնված արդեն իսկ ձևավորված միջազգային լավագույն փորձի վրա, · Էլեկտրական շարժունակության ոլորտում ներդրումային հոսքերը ակտիվացնելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործիքներ և մեխանիզմներ, · Էլեկտրական շարժունակությունը խթանող հարկաբյուջետային գործիքակազմ, · Ոլորտը խթանող անհրաժեշտ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, · Էլեկտրական շարժունակության բնապահպանական և սոցիալական ռիսկերի (մասնավորապես՝ մարտկոցի թափոնների կառավարում և վերամշակում) կառավարման համար բարենպաստ միջավայր, · Էլեկտրական շարժունակության նկատմամբ հանրային հետաքրքրության մակարդակի բարձրացման գործիքակազմ։ Փորձագետը/կազմակերպությունը,ով մատուցելու է ծառայությունները, պետք է իրականացնի նաև ծրագրից բխող այլ պարտականություններ, որոնք առնչվում են էլեկտրական շարժունակության ռազմավարության մշակմանը։ Փորձագետը/կազմակերպությունը, ով մատուցելու է ծառայությունները պետք է ըստ անհրաժեշտության, իրականացնի գործուղումներ: Հաշվետվողականության կարգը․
Ընթացիկ հաշվետվությունները և ազգային ռազմավարության նախագիծը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով 2 օրինակից, խմբագրված համակարգչային հավաքի տարբերակները` տպված և էլեկտրոնային կրիչով: Ազգային ռազմավարության ավարտական, ինչպես նաև ռազմավարության լրամշակված տարբերակները պետք է ներկայացվեն հայերեն լեզվով 2 օրինակից, խմբագրված համակարգչային հավաքի տարբերակներով` տպված և էլեկտրոնային կրիչով, իսկ սեղմագիրերը՝ անգլերեն լեզվով: |
Որակավորումներ
|
· Տրանսպորտի, կառավարման, կլիմայի փոփոխության և կայուն զարգացմանը առնչվող ոլորտներում մագիստրոսի կամ գիտությունների թեկնածուի աստիճան (կրթությունը հավաստող դիպլոմի առկայություն)։ · ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից տրանսպորտի, կառավարման, կլիմայի փոփոխության, կայուն զարգացման կամ էլեկտրական շարժունակության ոլորտներում պատվիրված ռազմավարության մշակման ծառայությունների մատուցման փորձ (մասնակիցը պետք է հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող հինգ տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրած լինի ռազմավարության մշակման առնվազն մեկ պայմանագիր (կատարված աշխատանքները հավաստող փաստաթղթեր՝ պայմանագրի արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ))։ · Բավարար վերլուծական և հետազոտական հմտություններ, · Հաղորդակցության բավարար հմտություն։ |
Լեզուների իմացություն | Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է։ |
Պատվաստման հավաստագիր | Փորձագետը/կազմակերպությունը, ով մատուցելու է ծառայությունները, պետք է ունենա COVID-19 համավարակի դեմ պատվաստման հավաստագիր։ |
Ճանապարհային քարտեզ | Փորձագետը/կազմակերպությունը, ով մատուցելու է ծառայությունները, պետք է ներկայացնի Ծրագրի շրջանակներում իրենից ակնկալվող արդյունքներին հասնելու ճանապարհային քարտեզ։ |
- ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
- Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցը պետք է` բավարարի սույն հայտարարության և տեխնիկական բնութագրի մեջ ներկայացված պահանջներին: Մասնակիցը համարվում է սույն ենթակետով նախատեսված որակավորման չափանիշին բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները։
- Մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին կարող են մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Նման դեպքում`
1) նախաորակավորման հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.
2) նախաորակավորման հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները (համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` սույն հայտարարությամբ սահմանված որակավորման պահանջներին)
3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն.
4) համատեղ գործունեության պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):
5) կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները։
III. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն մեկ աշխատանքային օր առաջ հանձնաժողովից պահանջելու նախաորակավորման հայտարարության վերաբերյալ պարզաբանում։ Ընդ որում պարզաբանումը կարող է պահանջվել մինչև սույն կետում նշված օրվա ժամը 17:00-ն (ընթացակարգի անցկացման վայրի ժամանակով): Հանձնաժողովը հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրում է հարցումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն 3 ժամ առաջ։
Սույն կետում նշված հարցումը մասնակիցը ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:
Հարցման մասին պարզաբանումն ուղարկվում է հանձնաժողովի քարտուղարի` սույն հայտարարությամբ նախատեսված էլեկտրոնային փոստից մասնակցի` հարցումը ստացված էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:
- Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը պարզաբանումը տրամադրելու օրը հրապարակվում է տեղեկագրում` առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները։
- Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն բաժնով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է սույն հայտարարության բովանդակության շրջանակից։ Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին` հարցումը ստանալու օրվան հաջորդող մեկ օրացուցային օրվա ընթացքում:
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ սույն հայտարարության մեջ կարող են կատարվել փոփոխություններ։ Փոփոխություն կատարելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը փոփոխություն կատարելու մասին հայտարարությունը հրապարակում է տեղեկագրում։
- Նախաորակավորման հայտարարության մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից։
- ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։
- Նախաորակավորման հայտը մասնակիցը հանձնաժողովին կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ՝ procurement@epiu.am էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով կամ փաստաթղթային ձևով` ուղեկցող գրությամբ, փակ ծրարով, սոսնձված: Ծրարի վրա նախաորակավորման հայտը կազմելու լեզվով նշվում են`
ա. պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
բ. ընթացակարգի ծածկագիրը.
գ. «չբացել մինչև նախաորակավորման հայտերի բացման նիստը» բառերը.
դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
- Ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հանձնաժողովին ոչ ուշ, քան 04.2022թ. ժամը 12:00-ն:
Նախաորակավորման հայտերը հանձնաժողովին անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն կետով սահմանված ժամկետը լրանալը` ք. Երևան, Արմենակյան 129, երկրորդ հարկ, 6-րդ սենյակ հասցեով:
- Նախաորակավորման հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղար՝ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործերի կառավարման և գնումների բաժնի առաջին կարգի մասնագետ Հովհաննես Կարախանյանը:
Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են:
- Մասնակիցը նախաորակավորման հայտով ներկայացնում է`
1) իր կողմից հաստատված նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` համաձայն հավելված N 1-ի,
2) իր կողմից հաստատված հայտարարություն՝ սույն հայտարարությամբ սահմանված «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» որակավորման չափանիշի պահանջներին իր համապատասխանության մասին` համաձայն հավելված 2-ի,
3) ֆիզիկական անձ մասնակիցները ներկայանցում են նաև ինքնակենսագրական (CV)՝ հաստատված տվյալ անձի կողմից,
4) համատեղ գործունեության պայմանագրի պատճենը, եթե մասնակիցները սույն ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։
- Հայտը ծրարով ներկայացնելու դեպքում հայտում ներառվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակից և թվով 2 պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները.
- Նախաորակավորման հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
- Ծրարը և սույն հայտարարությամբ նախատեսված` մասնակցի կողմից կազմվող փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե նախաորակավորման հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Նպատակահարմարության դեպքում մասնակիցը պահանջվող տեղեկությունները կարող է ներկայացնել սույն հայտարարությամբ առաջարկվող ձևերից տարբերվող այլ ձևերով` պահպանելով պահանջվող վավերապայմանները։
- ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
- Նախաորակավորման հայտերի բացումը, գնահատումը և արդյունքների ամփոփումը կատարվում է նախաորակավորման հայտերի բացման նիստում` 04.2022թ. ժամը 12:00-ին, ք. Երևան, Արմենակյան 129 հասցեում։
- Նախաորակավորման հայտերի բացման և գնահատման նիստում`
1) հանձնաժողովի քարտուղարը տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը, գրանցված հայտերը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը.
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը սույն հայտարարությամբ սահմանված վավերապայմաններին.
- Բավարար են գնահատվում սույն հայտարարությամբ նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը: Հակառակ դեպքում նախաորակավորման հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում:
Եթե նախաորակավորման հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ սույն հայտարարության պահանջների նկատմամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Ընդ որում սույն կետում նշված`
1) առաջարկության մեջ պարտադիր և մանրամասն նկարագրվում են արձանագրված անհամապատասխանությունները.
2) առաջարկությունն ուղարկվում է մասնակցի` սույն հայտարարության մեջ նշված քարտուղարի էլեկտրոնային փոստից մասնակցի դիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:
- Եթե սույն հայտարարության 20-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է: Մասնակիցը շտկված փաստաթղթերը ներկայացնում է սույն ընթացակարգին մասնակցելու դիմումում նշված էլեկտրոնային փոստից հանձնաժողովի քարտուղարի` սույն հայտարարությամբ նախատեսված էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:
- Հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նախաորակավորման հայտերի բացման նիստում պարզվում է, որ վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը, կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ: Եթե առկա է սույն կետով նախատեսված պայմանը, ապա նախաորակավորման հայտերի բացման նիստից անմիջապես հետո սույն ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում ընթացակարգից:
- Հայտերի բացման, գնահատման և արդյունքների ամփոփման մասին կազմվում է արձանագրություն, որով հաստատվում է նաև նախաորակավորված մասնակիցների ցուցակը: Հանձնաժողովի քարտուղարը մինչև հայտերի գնահատման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը ներառյալ`
1) իր և հանձնաժողովի` հայտերի բացման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում.
2) սույն հայտարարությամբ նախատեսված պայմաններին անբավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նախաորակավորման հայտերի մերժման հիմքերի մասին:
24.Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար` Հովհաննես Կարախանյանին
Հեռախոս՝ + 010 651631
Էլ. փոստ` procurement@epiu.am
Պատվիրատու` Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ
Հավելված N 1
ՀՀ—ԲԾ—Ա—ԳՀԽԾՁԲ-22/58 ծածկագրով գնանշման հարցման
նախաորակավորման ընթացակարգի հայտարարության
ԴԻՄՈՒՄ
նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու
հայտնում է, որ ցանկություն ունի մասնակցել
մասնակցի անվանումը
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ՀՀ—ԲԾ—Ա—ԳՀԽԾՁԲ-22/58 ծածկագրով գնանշման հարցման նախաորակավորման ընթացակարգին և նախաորակավորման հայտարարության պահանջներին պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ:
-ի հարկ վճարողի հաշվառման համարն է` :
մասնակցի անվանումը հարկի վճարողի հաշվառման համարը
-ի էլեկտրոնային փոստի հասցեն է` :
մասնակցի անվանումը էլեկտրոնային փոստի հասցեն
-ի հեռախոսահամարն է` :
մասնակցի անվանումը հեռախոսահամար
___________________________________________________ _____________ մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրություն
Կ. Տ.
Հավելված N 2
ՀՀ—ԲԾ—Ա—ԳՀԽԾՁԲ-22/58 ծածկագրով գնանշման հարցման
նախաորակավորման ընթացակարգի հայտարարության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» որակավորման չափանիշին համապաստախանության մասին
Սույնով -ն հայտարարում և հավաստում է, որ մատուցել է
(մասնակցի անվանումը)
ներքոհիշյալ ծառայությունները`
1.1 Հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող հինգ տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրած ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից տրանսպորտի, կլիմայի փոփոխության, կայուն զարգացման կամ էլեկտրական շարժունակության ոլորտներում պատվիրված ռազմավարության մշակման ծառայությունների մատուցման պայմանագրերի՝
|
|||||
Հ/Հ | Տարեթիվը | Համարը | Գումարի չափը | Անվանումը/
նկարագրությունը |
Պատվիրատուի հետ կապ հաստատելու տվյալները՝ , անվանումը, հեռախոս, էլ. փոստ |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1 | |||||
2 | |||||
3 | |||||
,,, |
Սույնով ___________________-ն հայտարարում և հավաստում է, որ բավարարում է ՀՀ—ԲԾ—Ա—ԳՀԽԾՁԲ-22/58 ծածկագրով նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կազմակերպության փորձի որակավորման չափանիշներին և պատրաստակամ է պահանջի դեպքում սահմանված ժամկետում ներկայացնել վերոնշյալ որակավորումը հիմնավորող փաստաթղթերը։
___________________________________________________ _____________ մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրություն
Կ. Տ.