Տեղի է ունեցել «ՈՒՀԿ-ների կարողությունների ամրապնդում վերջիններիս փորձառնական համայնքի միջոցով» ծրագրի տարեկան հանդիպումը

2022թ. նոյեմբերի 2-4-ը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը մասնակցել է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ուղիղ հասանելիություն ունեցող կազմակերպությունների (ՈՒՀԿ) կարողությունների ամրապնդում վերջիններիս փորձառնական համայնքի միջոցով» ծրագրի շրջանակներում Կահիրեում տեղի ունեցած ՈՒՀԿ-ների տարեկան հանդիպմանը։

Ծրագրի հիմնական նպատակն է ինստիտուցիոնալ մակարդակում ամրապնդել ՈՒՀԿ-ների փորձառնական համայնքի և վերջինիս անդամների արդյունավետ աշխատանքի, կլիմայի ֆինանսավորման օգտագործման, հարմարվողականության և մեղմման ծրագրերի ու նախագծերի մշակման և իրականացման կարողությունները։
Հանդիպման ընթացքում մշակվել և ընդունվել են փորձառնական համայնքի երեք լեզվական խմբերի ճանապարհային քարտեզները, համայնքի թարմացված ռազմավարական, մոնիթորինգի և գնահատման շրջանակները։