Որակավորման բարձրացման դասընթաց «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում

2018թ-ի նոյեմբերի 20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի պլանով նախատեսված ԲՀՊՏ-ները կառավարող ՊՈԱԿ-ների անձնակազմերի որակավորման բարձրացման դասընթաց, որը կազմակերպվել էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի անձնակազմի համար: Դասընթացի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ով կարևորեց նման դասընթացների կազմակերպումը: Այնուհետև զեկույցներով հանդես եկան «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը, դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Էդիկ Ոսկանյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Միրզոյանը: Ավարտին դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր: