Ս.թ. սեպտեմբերի 28-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիա»-ի 7-րդ Ազգային զեկույցի ներկայացման սեմինարը, որին մասնակցում էին Բնապահպանության, Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, ԲՈՒՀ-րի, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Մերուժան Գալստյանը, Կենսառեսուսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը, «Գեոմափիս» ՍՊԸ-ի տնօրեն Մանանա Թարփոշյանը: «Գեոմափիս» ՍՊԸ-ի փորձագետ Արտակ Փիլոյանը ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցը, իսկ Դիցուհի Իսկանդարյանը՝ PRAIS 3 հարթակը:
Սեմինարի մասնակիցները նշեցին, որ կարճ ժամանակահատվածում «Գեոմափիս» ՍՊԸ-ի փորձագետների կողմից կատարվել է մեծածավալ և մանրակրկիտ աշխատանք: