Իրականացնող կազմակերպությունը՝
Համաշխարհային բանկ։
Կատարող կազմակերպությունը՝
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։
Ծրագրի բյուջեն՝
- ԳԷՀ դրամաշնորհը՝ 5,450,000 ԱՄՆ դոլար։
- Շվեդիայի Միջազգային Զարգացման և Համագործակցության Գործակալության դրամաշնորհը՝ 3,650,000 ԱՄՆ դոլար։
- Ընդհանուր համաֆինանսավորումը՝ 43,900,830 ԱՄՆ դոլար։
Ծրագրի տևողությունը՝ 2024-2029թթ․
Ծրագրի նպատակը՝ (ա) թիրախային տարածքներում ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող լանդշաֆտները, (բ) խթանել համայնքների կայուն տնտեսական գործունեությունը թիրախային լանդշաֆտներում։
Ծրագրի բաղադրիչները՝
Բաղադրիչ 1․ Ինստիտուցիոնալ կարողությունների և քաղաքականության զարգացում
1.1․ Քաղաքականության ուսումնասիրություն և զարգացում
(i) Տեխնիկական աջակցության տրամադրում՝ անտառների կառավարման գործում ներգրավված հաստատությունների և հիմնական քաղաքականությունների համընկնումները, կրկնությունները և հակասությունները վերանայելու համար,
(ii) տեխնիկական աջակցության տրամադրում՝ վերանայելու այն քաղաքականությունները, կարգավորիչ և գործառնական ուղեցույցները, որոնք պահանջվում են լանդշաֆտի վերականգնման գործընթացի կառավարման և անտառից կախում ունեցող համայնքների տնտեսական օգուտներն ավելացնելու համար,
(iii) տեխնիկական աջակցության տրամադրում էկոտուրիզմի զարգացման և կառավարման համար առկա ուղեցույցները քննության առնելու համար,
(iv) տեխնիկական աջակցության տրամադրում՝ համայնքահեն ջրաճահճային տարածքների կառավարման համար պահանջվող կարգավորող և գործառնական ուղեցույցներն ուժեղացնելու համար և
(v) տեխնիկական հաշվետվությաան մշակում, որը կներկայացնի ծրագրի շրջաաննակներում թիրախավորվող անտառային և ջրաճահճային տարածքների կառավարման համար ահնրաժեշտ քաղաքականության բացերը, ինստիտուցիոնալ կրկնությունները և հակասությունները։
1.2․ Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում
(i) Շրջակա միջավայրի նախարարության վարչությունների և կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ընտրված համայնքների անտառտնտեսությունների, պահպանվող տարածքների և համայնքների ներկայացուցիչների գործառնական և տեխնիկական աշխատակազմի համար կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում՝ անդրադաառնաալով մի շարք թեմաների, որոնք առնչվում են լանդշաֆտի ինտեգրված կառավարմանը և կենսապահովման այլընտրանքային բիզնես մոդելներին.
(ii) անհրաժեշտ գործիքների, ծրագրաշարի և սարքավորումների գնում և տեղադրում՝ կարողությունների զարգացման միջոցառումների համար։
Բաղադրիչ 2․ Լանդշաֆտի վերականգնում
2.1․ Անտառվերականգնում
Ընտրված անտառային տարածքների վերականգնումը և անտառների կառավարման բարելավումն այնպիսի միջամտությունների միջոցով, ի թիվս այլոց, ինչպիսիք են`
(i) տեղի համար ներհատուկ ծառերի և թփերի տնկումը,
(ii) միևնույն բուսատեսակի սերմեր ցանելը,
(iii) առանձին անտառներում հույժ կարևոր տարածքների ցանկապատումը` անասունների մուտքը կանխարգելելու համար,
(iv) վերականգնված էկոհամակարգերում վերականգնված կենսաբազմազանության մշտադիտարկումը և
(v) Սևանա լճի մերձակայքում վարակված սոճիների հեռացումը և սաղարթավոր ծառերի և թփերի տնկումը:
2.2․ Ջրաճահճային տարածքի վերականգնում
Ընտրված ջրաճահճային տարածքների վերականգնում ջրօգտագործման փակ համակարգի ձևավորումով՝ նվազեցնելով ջրառը և ապահովելով սեզոնային հեղեղումները․ միջամտությունները ներառելու են՝
(i) կերհանդակների ստեղծումը՝ վայրի կենդանիների համար բարձր էներգետիկ արժեք ունեցող կերային ռեսուրսների համար,
(ii) ոչ էնդեմիկ բույսերի ներխուժման վերահսկողությունը, ջրաճահճային էկոհամակարգերի վիճակի կենսացուցանիշների մշտադիտարկումը,
(iii) ընտրված ջրաճահճային տարածքների համար կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների ձևակերպումը՝ կենսաբազմազանությունը վերականգնելու համար,
(iv) ընտրված ջրաճահճային տարածքների համար աշխատանքների մշակումը,
(v) ջրամատակարարման վերանայումը և ջրային բույսերի համար սերմերի աղբյուրների որոշումը,
(vi) ընտրված ջրաճահճային տարածքների վերականգնման օգուտների մոդելավորումը, ներառյալ ածխածնի կլանումը, (vii) շինարարական աշխատանքներ և ջրային բույսերի ցանումը և
(viii) վերականգնված էկոհամակարգերում կենսաբազմազանության վերականգնման մշտադիտարկումը:
2.3․ Հանքի տեղամասի ռեկուլտիվացիա
(i) Ընտրված հանքի տեղամասերում անտառային էկոհամակարգերի ռեկուլտիվացիա – հողի և ջրի աղտոտումից խուսափելու և անտառային էկոհամակարգի ավելի լավ համակցվածություն ապահովելու նպատակով և
(ii) տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրությունների իրականացում ընտրված հանքերի տեղամասերում՝ ներառելով գեոմորֆոլոգիա, հիդրոլոգիա, բնահողի վերլուծություն, բնապահպանական և սոցիալական վերլուծություն, ինչպես նաև ֆինանսական վերլուծություն։ Ծրագրի գործողությունները ներառելու են Հյուսիսային Կապանի լցակույտերի (Սյունիքի մարզ) և Տանձուտի (Լոռու մարզ) լքված հանքավայրի տեղամասերի վերականգնումը, ինչպես նաև Կավարտի հանքավայրի (Սյունիքի մարզ) տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումը՝ ներառյալ գեոմորֆոլոգիայի, հիդրոլոգիայի, հողի վերլուծության, բնապահպանական և սոցիալական, ինչպես նաև ֆինանսական վերլուծությունները: Հաշվի առնելով Կավարտի տարածքի բարձր զառիթափությունը, այստեղ անտառվերականգնումը չի կարող լինել ռեկուլտիվացիայի ամենաօպտիմալ սցենարը, և այլընտրանքային սցենարները պետք է ուսումնասիրվեն:
Բաղադրիչ 3. Համայնքների օգուտների խթանում
3.1. Համայնքային անտառտնտեսության կառավարման բարելավում
Աջակցություն տնտեսական գործողություններին, որոնք խթանում են կանաչ աշխատատեղերը և բարելավում լանդշաֆտի վերականգնման միջոցառումների օգուտները, ներառյալ, ի թիվս այլոց, ագրոանտառտնտեսությունը, ընտրված համայնքներում անտառների ոչ բնափայտային արտադրանքի ավանդական օգտագործման առևտրայնացումը՝ հետևյալ միջամտությունների միջոցով․
(i) տեխնիկական աջակցություն անտառտնտեսության և/կամ արգելոցի կառավարման շրջանակներում անտառներից կախված Ընտրված համայնքներիի մասնակցության նպատակով իրավական դաշտի հետագա վերանայման համար,
(ii) տնտեսական օգուտների ավելացում՝ մեղվաբուծության, ագրոանտառային տնտեսության և անտառների ոչ բնափայտային արտադրանքի ավանդական օգտագործման առևտրայնաց-ման միջոցով, ինչպիսիք են վայրի մրգերի, հատապտուղների, ուտելի և բուժիչ դեղաբույսերի, ուտելի սնկերի հավաքումն ու վերամշակումը, որոնք անվտանգ են և օրենքով թույլատրված են մարդու օգտագործման համար և
(iii) ենթակառուցվածքի կառուցում, որը կօգնի նվազեցնել ճնշումը անտառային ռեսուրսների վրա՝ հաշվի առնելով ծախսարդյունավետությունը, համայնքների կարիքների մակարդակը և ընտրված անտառի վրա ճնշման նվազեցումը։
3.2. Էկոտուրիզմի զարգացում
Աջակցություն էկոտուրիզմի միջոցառումներին՝ ընտրված ջրաճահճային և անտառային տարածքներում, էկոտուրիզմի համար ենթակառուցվածքների ձևավորում և թիրախային համայնքներում գիտելիքների և կարողությունների բարելավելավում․ Միջամտությունները ներառելու են․
(i) թռչունների և վայրի բնության դիտման, քայլելու և ձիասպորտի արահետների կառուցումը, ներառյալ արահետների մուտքի կետերը՝ տեղեկատվական նյութերով, արահետների վրա տեղեկատվական վահանակներով, թռչունների և այլ վայրի բնության դիտաշտարակները և երթուղու ցուցանակներով՝ հեշտ տեղորոշման համար,
(ii) շուկայի վերլուծության իրականացումը,
(iii) արահետների վրա գովազդային և տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացումը (օրինակ՝ արահետների մուտքեր, տեղեկատվական վահանակներ, դիտաշտարակներ և երթուղու ցուցանակներ) և
(iv) օգուտների բաշխման համակարգի մշակումը` համայնքի օգուտները բարելավելու համար:
Բաղադրիչ 4․ Ծրագրի կառավարում, մշտադիտարկում, գնահատում և հաղորդակցություն
Աջակցություն Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Ծրագրի իրականացման, այդ թվում նաև գնումների, ֆինանսական կառավարման, բնապահպանական սոցիալական ստանդարտների կառավարման, համակարգման և հաղորդակցությանն առնչվող միջոցառումների, հաշվետվողականության, մոնիթորինգի և գնահատման համար։
Ծրագրային փաստաթղթերը․
- ՇԱՀԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՊԼԱՆ
- ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ
- ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
- ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԱՊԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ