Աշխատանքային խորհրդակցություն Արթիկ քաղաքում

Սույն թվականի փետրվարի 8-ին Արթիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Արթիկի քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենը, տնօրենի տեղակալը, բաժինների պետերը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված համայնքների ներկայացուցիչները:
«ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենը ներկայացրեց ծրագրի հայեցակարգը, նախատեսվող գործողությունները և իրականացման ժամկետները: Ծավալվեց շահագրգիռ քննարկում ծրագրի հայեցակարգի դրույթների վերաբերյալ: Read More

Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը հաստատեց «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) խոհուրդը 2018 թվականի հոկտեմբերին հաստատեց Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից մշակած «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը՝ 1,435,100 ԱՄՆ դոլար արժեքով:  Read More

Կանաչ կլիմայի հիմնադրամը հաստատել է ԲԾԻԳ-ի կողմից ներկայացրած «Պատրաստվածության աջակցություն» դրամաշնորհային ծրագրի հայտը

Դրամաշնորհը կնպաստի ՀՀ բնապահպանության նախարարության՝ Հիմնադրամի հետ գործակցության կարողությունների հաստատմանը և զարգացմանը, ինչպես նաև Հիմնադրամի հետ ներգրավվելու ռազմավարական շրջանակների, այդ թվում` երկրի ծրագրերի պատրաստմանը և կխթանի երկրի մակարդակում Հիմնադրամի գործունեության համապատասխան վերահսկումը:

Read More

ԲԾԻԳ-ը միացել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրին

Ռիսկերի նվազեցման միջամտությունների ինտեգրված հավաքակազմի կիրառման միջոցով այս Ծրագիրը միտված է սիստեմատիկաբար նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից և, այդ միջոցով, նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները և ապահովել կայուն զարգացման օգուտները:

Read More

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիա (Բեռնի կոնվենցիա, 1979թ.)

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիան պարտավորեցնող միջազգային իրավական գործիք է բնապահպանության ոլորտում, որն ընդգրկում է Եվրոպայի մայրցամաքի բնության ժառանգությանը և տարածվում է Աֆրիկայի որոշ պետությունների վրա: Կոնվենցիան ուղղված է վայրի ֆլորայի և ֆաունայի և դրանց բնական միջավայրերի պահպանմանը, ինչպես նաև այդ ոլորտում

Read More