«Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագիր

Սույն ծրագրի նպատակն է Արարատի մարզում իրականացնել հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարին հասնելուն ուղղված միջոցառումներ: Արարատի մարզպետարանի առաջարկով պիլոտային ծրագրի իրականացման համար շահառու  է ընտրվել Նարեկ համայնքը: Նախատեսվում է համայնքում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր, բարելավել դեգրադացված հողերի որակական կազմը, ստեղծել նոր այգիներ:

ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի խորհուրդը հաստատեց «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019 թ.-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը: Read More

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է փորձագետների բանկի ձևավորման մասին

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ձևավորում է փորձագետների բանկ, որում ընդգրկված ոլորտային մասնագետները կներգրավվեն պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում։ Read More

«ԲՀՊՏ»-ների հակահրդեհային կարողությունների հզորացում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռբերում» ծրագիր

«ԲԾԻԳ» ՊՀ-ն Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ «ԲՀՊՏ»-ների հակահրդեհային կարողությունների հզորացում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռբերում» ծրագրի շրջանակներում կնքել է գնման պայմանագիր, որով «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների համար նախատեսվում է ձեռքբերել պիկապ ավտոմեքենաներ և հակահրդեհային անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ և պարագաներ:

«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի ներկայացման սեմինար

Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Արթիկ քաղաքի համայնքապետարանում անցկացրեց սեմինար, որի ժամանակ ներկայացվեց «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը: Read More