Ս.թ. հուլիսի 2-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր – Կանաչ Կլիմա Հիմնադրամ (ՄԱԶԾ — ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպում: Read More
Աշխատանքային այց Տավուշի և Լոռու մարզեր
Ս.թ. հունիսի 22-23-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի էկոկրթական ծրագրերի իրականացման բաժնի պետի ժ/պ Ռ. Շահազիզյանը և դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետի ժ/պ Է. Ոսկանյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան (Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ և Հաղարծին) և Լոռու մարզի Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքներ: Read More
Աշխատանքային այց Ուրցաձոր համայնք
Ս.թ. հունիսի 13-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչներն Ուրցաձոր համայնքում էին: Ադապտացիոն հիմնադրամին ներկայացվող «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի ամբողջական փաթեթի մշակման շրջանակներում իրականացված գործուղման նպատակն էր` Read More
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը Բնապահպանության նախարարությունում
Հունիսի 5-ին Բնապահպանության նախարարությունում նշվեց Բնապահպանի օրը: Մասնագիտական տոնի առթիվ նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորեց նախարարության և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին: Բնապահպանության ոլորտում իրականացրած բարեխիղճ աշխատանքի համար նախարարի հրամանագրով պարգևատրվեց նաև «ԲԾԻԳ» ՊՀ-ի «Էկոկրթական ծրագրերի բաժնի» պետ Ռուբիկ Շահազիզյանը: Մեր թիմը ևս միանում է շնորհավորանքներին և ցանկանում մեր գործընկերոջը նորանոր հաջողություններ:
Աշխատանքային այց Արարատի մարզի Ուրցաձոր համայնք
Ս.թ. մայիսի 25-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատանքային խումբը տնօրեն Մ. Գալստյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի վերաբերյալ: Read More