Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման սեմինար (Գեղարքունիքի մարզ)

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 23.03.2016թ-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցավ «Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի,շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման» նվիրված սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պատասխանատուներ, Գավառի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ԳեոՊրոմայնինգ ընկերության, ինչպես նաև Կարմիրգյուղ, Լիճք, Գեղհովիտ, Լանջաղբյուր և Արտանիշ համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն են` օգտակար հանածոների արդյունահանում, արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ՇՄԱԳ դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում: