Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (պատվիրատու) ջերմոցների ձեռքբերման նպատակով հայտարարում է գնանշման հարցում (հարցման հրավերին կարող եք ծանոթանալ այստեղ), որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ջերմոցների մատակարարման պայմանագիր։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 7-րդ օրը ժամը 12:00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար, այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 12:00-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը ժամը 12:00-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել գնումների հետ կապված բողոքներ քննող անձին` ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն մրցույթի հրավերով սահմանված կարգով։ Բողոքը ներկայացնելու համար պահանջվում է վճար` 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ բացված «900008000482» գանձապետական հաշվեհամարին:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Անի Թադևոսյանին:
Հեռախոս՝ 010-651-631
Էլ. փոստ procurement@epiu.am