Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակազմը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ղեկավարությամբ նախարարության և վերջինիս ենթակա կառույցների աշխատակիցների հետ համատեղ ապրիլի 30-ին մասնակցեց համապետական շաբաթօրյակին։
Մաքրման աշխատանքներ իրականացվեցին Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում։
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը կոչ է անում, պահպանելով «շրջակա միջավայրի մաքրությունը սկսվում է քո բակից» սկզբունքը, պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ։