2022 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի և տնօրենի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խոջոյանի հանդիպումը «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին համագործակցության շրջանակները, մասնավորապես, Դիլիջան քաղաքում և Դիլիջան ազգային պարկում հնարավոր համատեղ նախաձեռնություններն էլեկտրական շարժունակության, էկոհամակարգային ծառայությունների խթանման, Աղստև գետի հունի մաքրման շուրջ։