Հողաբարելավման աշխատանքներ Արթիկ համայնքում

2019թ.-ի հոկտեմբերի 8-ին և 9-ին «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ՝ Դավիթ Նիկողոսյանը և Կորյուն Բզնունին գործուղման մեկնեցին Արթիկ համայնք՝ հողաբարելավման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և շահառուների հետ նախնական քննարկումների արդյունքում որոշվեց հանքային և օրգանական պարարտանյութերը շահառուներին  տրամադրել հոկտեմբեր ամսվա ընթացքում և միաժամանակ կազմակերպել պարարտանյութերի հող մուծման աշխատանքները:

 

Հողաբարելավման վերոնշյալ աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի գիտնականների և Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուշադրության կենտրոնում:

Մասնագիտական խորհրդատվական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://anau.am/hy/about-us/3187-2019-10-16-09-28-31 

Նյութի աղբյուր` www.anau.am