Կլոր սեղան — քննարկում «ԲԾԻԳ» ՊՀ-ում

2021 թ. ապրիլի 6-ին «Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» ծրագրի շրջանակներում կայացավ կլոր սեղան-քննարկում: Ծրագրի առաջին բաղադրիչի իրականացման շրջանակներում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հյուրընկալեց իր կապալառուներին: «Աութսորս» ՍՊԸ-ի (“Outsource” LLC) ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ծավալած գործունեության հիմնական արդյունքները:

Ամենակարևորն այն է, որ  ներդրվել են ծրագրի շրջանակներում մշակվող բջջային հավելվածի տրամաբանական լուծումները: Խաղի գաղափարը քննարկվել և հաստատվել էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:

Ընդհանուր առմամբ, հանդիպումը բավական արդյունավետ և հետաքրքիր անցավ: Իսկ առաջիկայում շա ՜տ ավելին է սպասվում: