Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը հաստատեց «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) խոհուրդը 2018 թվականի հոկտեմբերին հաստատեց Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից մշակած «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը՝ 1,435,100 ԱՄՆ դոլար արժեքով: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2016 թվականի նոյեմբերի 4-ին հիմնադրամի խորհրդի B.28-29.1 որոշմամբ 5 տարի ժամանակահատվածով հավատարմագրվել է Հարմարվողականության հիմնադրամին որպես ազգային իրականացնող մարմին, որը  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության երկրների շարքում սույն հիմնադրամին հավատարմագրված միակ երկիրն է:

Ծրագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝

https://www.epiu.am/wp-content/uploads/2017/12/«ԱՐԹԻԿ-ՔԱՂԱՔԻ-ՓԱԿՎԱԾ-ՔԱՐՀԱՆՔԻ-ԹԱՓՈՆՆԵՐԻ-ԵՎ-ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ-ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»-ՊԻԼՈՏԱՅԻՆ-ԾՐԱԳԻՐ.doc