2019թ.-ի նոյեմբերի 19-ին Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից մշակված «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում:
Հանրային քննարկմանը մասնակցում էին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, Արթիկի համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Հառիճ համայնքի ղեկավար Ռ. Նազարեթյանը, Արթիկ համայնքում գործող կրթամշակութային ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ, Արթիկ, Հառիճ, Նահապետավան և Վարդաքար համայնքների բնակիչներ: Համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը և խոսքը փոխանցեց «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրին իրենց կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները: Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին ծրագրի պատասխանատուներին: