Համագործակցություն միջազգային մակարդակով

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ավարտական սեմինար

Ավարտական սեմինարը տեղի ունեցավ 25.05.2016թ-ին: Սեմինարին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների (ՀՀ-ում համաշխարհային բանկ և UNDP) ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության, առողջապահության, ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների,արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներ, ԲԾԻԳ ՊՀ-ի, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների ՊՈԱԿ-րի, հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ, ընդերքօգտագործողներ, ծրագրի փորձագետներ:

Համաշխարհային բանկի ներկայացուցչի կողմից դրական և արդյունավետ գնահատվեց ողջ ծրագրի ընթացքը, որի նպատակն էր բարելավել Հայաստանի Հանրապետության հիմնական գործակալությունների կարողությունները հանքարդյունաբերական ոլորտում բնապահպանական և սոցիալական կարգավորումների առնչությամբ ինստիտուցիոնալ բացերը լրացնելու նպատակով: Փորձագետների կողմից մանրամասն ներկայացվեցին ծրագրով նախատեսված և իրականացված բոլոր աշխատանքները: Դրանք են՝
1. <<ՇՄԱԳ>> -ի մասին ուղեցույցները համապատասխանեցվել են <<ՇՄԱԳ>>-ի մասին նոր օրենքի պահանջներին և արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
2. <<ՇՄԱԳ>> դրույթների կիրարկման հետ կապված տեղական ինքնակառավարման/համայնքային մարմինների իրազեկվածության բարձրացմանն ուղղված սեմինարների անցկացում:
3. www.hanq.am կայքի ձևավորում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գործընթացներին հետևելու նպատակով, ներառյալ՝ հանքարդյունաբերության լիցենզիաների ձեռք բերման դիմումներ:
4. Հանքարդյունաբերության գործունեության ազդակիր համայնքների վերահսկման կարողությունների ուժեղացմանը նվիրված ուսուցողական այց դեպի Լեհաստան:
5. Բնապահպանական կառավարման պլաններով սահմանված մշտադիտարկումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը:
6. <<Հանքարդյունաբերությունն այսօր>> վավերագրական ֆիլմի ցուցադրում: