Սույն թվականի ապրիլի 1-3-ը Հայաստան է ժամանել Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (ԿԿՀ) աշխատանքային խումբը՝ հիմնադրամի ծրագերի ղեկավար Քլիֆֆորդ Պոլիքարփի գլխավորությամբ։ Ապրիլի 1-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ն հյուրընկալեց խմբին իր գրասենյակում: Աշխատանքային հանդիպման ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, ծրագրի փորձագետների հետ համատեղ ներկայացրեց հիմնարկի ռազմավարությունը հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ծագած հարցերն ու մարտահրավերները: Քննարկվեցին տարբեր նախագծային գաղափարներ և մասնավոր հատվածի ներգրավվածությանը վերաբերվող առաջարկություններ: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի ու համագործակցության հեռանկարների մասին: Ծավալվեց շահագրգիռ քննարկում, որի արդյունքում կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ: