Սույն թվականի ապրիլի 3-ին, «Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակում տեղի ունեցավ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի պատվիրակության հետ ամփոփիչ հանդիպումը, որին ներկա էին ԿԿՀ-ի և «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչները: Ամփոփվեցին նախորդող հանդիպումների ընթացքում քննարկված բոլոր թեմաները:
Հանդիպումը մեկնարկեց «Պատրաստվածության Աջակցություն» ծրագրի և դրա մեջ նախատեսվող հնարավոր փոփոխությունների քննարկումով։ Ավելի ուշ քննարկվեց նաև «ԲԾԻԳ» ՊՀ-ի հավատարմագրման պայմաններն ու Գլխավոր Պայմանագիրը:
Հանդիպումը եզրափակվեց Կորեայում գտնվող կոլեգաների հետ skype զանգով` ապագա ծրագրային գաղափարները քննարկելու նպատակով։
Պատվիրակության այցը նպաստեց Հայաստանի և Կանաչ Կլիմայի Հիմնադրամի միջև արժեքավոր համագործակցության շարունակմանը։