2022 թվականի նոյեմբերի 22-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը «Կանաչ արահետ» ՀԿ-ում մասնակցեց 2022թ․ հոկտեմբերի 22-23-ը կայացած Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի ամփոփմանը և իր ելույթում նշեց նման միջոցառումներում երիտասարդության ակտիվ ներգրավվածության կարևորությունը։
Հիշեցնենք, որ ԲԾԻԳ ՊՀ-ի «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շահառուները հիմնարկի աջակցությամբ հնարավորություն ստացան իրացնել ծրագրի շրջանակներում իրենց կողմից մշակված բարիքները, իսկ Ֆիոլետովոյի, Մարգահովիտի, Թեղուտի և Դիլիջանի էկոակումբների անդամներն ակտիվ մասնակցություն ունեցան կազմակերպչական աշխատանքներում։