UN Economic Commission for Europe, Convention on “Protection and Use of Transboundary Watercourses and International Lakes” (Water Convention, Helsinki, 1992)

“Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին” կոնվենցիան (ջրային կոնվենցիա) նախատեսված է անդրսահմանային մակերեսային և ստորգետնյա ջրերի պահպանության և էկոլոգիապես մաքուր կառավարման համար անհրաժեշտ ազգային միջոցառումների ամրապնդման համար:

Կոնվենցիան պարտավորեցնում է կողմերին կանխարգելել, վերահսկել և նվազեցնել ջրի աղտոտումը կետային և ոչ-կետային աղբյուրներից: Կոնվենցիան ներառում է նաև դրույթներ դիտանցման, հետազոտությունների և զարգացման, խորհրդատվությունների, նախազգուշացման և ահազանգման համակարգերի, փոխադարձ աջակցության, համակարգային ձևակերպումների, տեղեկատվության փոխանակման և պաշտպանության, ինչպես նաև տեղեկատվության հանրային մատչելիության վերաբերյալ: