Միջազգային համայնքը վաղուց արդեն ընդունել է այն, որ անապատացումը խոշոր տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիր է աշխարհի բոլոր տարածաշրջանների շատ երկրների համար: 1977թ.-ին ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի համաժողովի կողմից ընդունվեց անապատացման դեմ պայքարի գործողությունների ծրագիր: Չնայած այս և մի շարք այլ նախաձեռնությունների, 1991թ.-ին ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը եզրակացրեց, որ հողերի դեգրադացման խնդիրը չոր, կիսաչոր և չոր ենթախոնավ վայրերում սաստկացել է, թեպետ առկա են “հաջողության առանձին օրինակներ”:
Ստորագրվել է 1994թ.-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1997թ. հունիսի 23-ին: