Ս.թ. հուլիսի 6-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» Հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց պայմանագիր Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի իրականացման 6-րդ ազգային զեկույցի մշակման վերաբերյալ: Պայմանագրի ստորագրմանը մասնակցում էին Բնապահպանության նախարարության, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, «ԿՏԲԿ» Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, Կոնվենցիայի իրականացման ազգային համակարգողը: