Պայմանագրի ստորագրում «ԲԾԻԳ» ՊՀ-ում

2018թ.-ի օգոստոսի 6-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ստորագրվեց պայմանագիր ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի իրականացման վերաբերյալ 2017-2018թթ. ազգային զեկույցի մշակման նպատակով «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Գեոմափիս» ՍՊԸ-ի հետ: Հանդիպմանը ներկա էին «Գեոմափիս» ՍՊԸ-ի աշխատանքային խմբի անդամները, Կոնվենցիայի ազգային համակարգողը և «ԲԾԻԳ» ՊՀ-ի ղեկավարությունը: Ազգային համակարգողը ներկայացրեց ազգային զեկույցի մշակման մեթոդաբանությունը: Պարզաբանվեցին աշխատանքային խմբի անդամների կողմից արված հարցադրումները: