«Հայաստանում էլեկտրամոբիլներին անցման աջակցություն» ՄԱԿ-ի ՇՄԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում կազմակերպված ամփոփիչ սեմինարն անցկացվեց «Էրեբունի Պլազա» հյուրանոցում 2020 թ․դեկտեմբերի 23-ին։ Հանդիպմանը մասնակցեցին պետական և մասնավոր կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկան Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Երիցյանը և «ԲԾԻԳ» ՊՀ-ի Միջազգային ծրագրերի համակարգող Լուսինե Հովհաննիսյանը, որոնք ընդգծեցին ծրագրի կարևորությունը երկրի համար։
«Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը ներկայացրեց էլեկտրամոբիլների շուկայի ներկայիս վիճակը Հայաստանում և խոսեց մեր երկրի տնտեսության զարգացման հարցում էլեկտրամոբիլների հնարավոր դրական դերի մասին։
Հանդիպումն անցավ բավական արդյունավետ և հետաքրքիր քննարկումների շրջանակում: Մասնակիցները ևս հույս հայտնեցին հետագա համագործակցության և ծրագրի դրական ընթացքի վերաբերյալ:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: