ԲԾԻԳ-ը միացել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրին

Ռիսկերի նվազեցման միջամտությունների ինտեգրված հավաքակազմի կիրառման միջոցով այս Ծրագիրը միտված է սիստեմատիկաբար նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից և, այդ միջոցով, նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները և ապահովել կայուն զարգացման օգուտները:

Այս Ծրագիրը, որն ընդգրկում է ինչպես հասարակական,այնպես էլ բնակելի շենքերը, կենտրոնանում է շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով ԷԱ արդիականացմանն ուղղված ներդրումների համար բարենպաստ շուկայական միջավայրի և մասշտաբավորման ընդունակ բիզնես մոդելի ստեղծման վրա: Շենքերի ԷԱ վերակառուցման առաջ ծառացած խոչընդոտները հաղթահարվում են քաղաքականության և ֆինանսական ռիսկերի նվազեցման գործիքների համադրության և շուկայի առանցքային խաղացողների համար նպատակային ֆինանսական արտոնու­թյուն­ների միջոցով:

Հաստատվել է՝ 2017թ. Հունիսի 30-ին

Նախնական տևողությունը՝ 7 տարի