Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը, «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի եվ համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին Դիլիջան համայնքի մի շարք բնակավայրերի շահառուներին տրամադրել է ավելի քան 25 000 անփուշ մոշի և ազնվամորու տնկի:
Մասնավորապես՝ 9200 տնկի բաժին է ընկել Աղավնավանքի, 3250՝ Հաղարծինի, նույնքան՝ Մարգահովիտի, 3150՝ Խաչարձանի, ևս 6500 տնկի Ուրցաձորի բնակիչներին:
Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Համայնքում ծառատուկն արդեն իսկ ավարտական փուլում է: