Ավարտական սեմինարներ Ծաղկաձորում

2021թ-ի փետրվարի 1-ից 6-ը ներառյալ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» հյուրանոցում ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը կազմակերպել էր ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի դրամաշնորհային ծրագրի օժանդակությամբ անցկացվող «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի ներկայացման սեմինարների շարք, որի նպատակը «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի հիմնադրույթների ներկայացումն էր շահագրգիռ կողմերին:

Վերոնշյալ ժամանակահատվածում սեմինարներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ներկայացուցիչներ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետարաններից, Արմավիրի, Գավառի, Մարտունու, Աբովյանի, Հրազդանի և Ծաղկաձորի համայնքապետարաններից, ՇՄՆ-ից, «Սևան» ազգային պարկից,  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՇՄՆ Անտառային կոմիտեից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ից, Օրհուս բնապահպանական կենտրոնից, «Կանաչ արահետներ» ՀԿ-ից, Հայ-Ամերիկյան համալսարանի «Ակոպյան բնապահպանական կենտրոն»-ից, Բնապահպանական հետազոտությունների կենտրոնից, «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն»-ից, «Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ բնապահպանական հիմնադրամից:

Սեմինարների օրակարգի համաձայն դասախոսական անձնակազմը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի ռազմավարական նպատակները  և յուրաքանչյուրի շուրջ  կազմակերպվեց շահագրգիռ քննարկում:

Սեմինարի թեմաները մեծ հետաքրքրություն էին առաջացրել մասնակիցների շրջանում և քննարկումների ընթացքում տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պարզաբանմանը մասնակցում էին նաև «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից գործուղված աշխատակիցները:

Սեմինարների մասնակիցներին տրամադրվեցին «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի բրոշյուրների տպագիր տարբերակները: