Ս.թ.-ի հունիսի 2-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի Ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Միրզոյանը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետ Ս. Անանյանը «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում գործուղման էին գնացել Արթիկի տարածաշրջանի ծրագրի շահառու համայնքներ` (Արթիկ, Նահապետավան, Հառիճ և Վարդաքար) դիտարկելու կապալառուների կողմից իրականացվող աշխատանքները: Այցին մասնակցում էր նաև Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը:
Վարելահողերի պարարտացման աշխատանքները համայնքներում արդեն ավարտված են: Իսկ արոտավայրերի և խոտհարքների բարելավման աշխատանքների մեկնարկը կտրվի մեկ շաբաթից: Այնուհետև աշխատանքային խումբը այցելեց հեղեղատար ձորակներ, որտեղ իրականացվում են գաբիոնների տեղադրման և հողային աշխատանքներ: «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչները Ազգային համակարգողին ուղեկցեցինք նաև Արթիկ համայնքին հարակից 10 հա հանգստյան գոտու և 30 հա անտառպուրակի տարածք:
Այց կատարվեց նաև Վարդաքար համայնք` տեղում ստուգելու համայնքի տարածքում ստեղծված 2 հա անտառպուրակը: Անտառպուրակի տնկման և ցանկապատի տեղադրման աշխատանքները ավարտված են: Վերջում աշխատանքային խումբը եղավ Արթիկի հիդրոօդերևութաբանական կենտրոնում, որի ղեկավարի հետ քննարկեցին մի շարք ընթացիկ հարցեր: