2022 թվականի մայիսի 24-ին Բնապահպանական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալի պաշտոնակատար Ա․ Խոջոյանը, ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռ․ Շահազիզյանը և բաժինների աշխատակիցներ աշխատանքային այցով գտնվում էին Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր վարչական շրջանում։
Աշխատանքային այցի նպատակն էր ծանոթանալ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ծրագրի տնտեսված միջոցների հաշվին ծրագրի իրականացման տարածքներին ավելացած Դաշտաքար վարչական շրջանի ղեկավար Նորիկ Մալխասյանի հետ։
![▪️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t4c/1/16/25aa.png)
![▪️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t4c/1/16/25aa.png)