Աշխատանքային այց Արարատի մարզի Ուրցաձոր համայնք

Ս.թ. մայիսի 25-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատանքային խումբը տնօրեն Մ. Գալստյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի վերաբերյալ: Համայնքապետին և մասնագետներին ներկայացվեց պիլոտային ծրագրի նպատակը, խնդիրները և առանձնահատկությունները: Համայնքի ներկայացուցիչները կարևորեցին ծրագրի նշանակությունը և պատրաստակամություն հայտնեցին իրականացման բոլոր փուլերում հնարավոր միջոցներով աջակցել իրականացմանը: Համայնքապետի ուղեկցությամբ դիտարկվեցին ծրագրում ընդգրկման հնարավոր տարածքները՝ մասնավորապես կաթիլային ոռոգման ներդրման պտղատու այգիները, ճանապարհների երկայնքով անտառաշերտի հիմնման հատվածները և կենսահումուսով հողերի բերրիության բարձրացման վարելահողերը: