Աշխատանքային այց Դիլիջանի տարածաշրջան

«ԲԾԻԳ» ՊՀ-ի Ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ Դ. Նիկողոսյանը և մոնիթորինգի մասնագետ Գ. Մելքոնյանը 04.08.2021թ-ին աշխատանքային այցով մեկնել էին Դիլիջանի տարածաշրջան` «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շահառու համայնքներ: Դիլիջան խոշորացված համայնքում, «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում, գարնանը «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից կատարվել էին բանջարային և տերևաբանջարային մշակաբույսերի սածիլների և սերմերի, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքներ: Կատարած այցի ժամանակ «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչները շահառուների հետ քննարկեցին տրամադրված մշակաբույսերի արդյունավետությունը, ինչպես նաև դիտարկեցին որոշ շահառուների հողատարածքները, որտեղ մշակվում էին «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից տրամադրված մշակաբույսերը: Շահառուները իրենց գոհունակությունը հայտնեցին և նշեցին, որ տրամադրված սորտերը արդյունավետ են իրենց հողակլիմայական պայմանների համար, բարձր է բերքատվությունը և բերքի որակը:  «ԲԾԻԳ» ՊՀ-ի մասնագետների դիտարկումների արդյունքները նույնպես ցույց տվեցին, որ տրամադրված սորտերը առավել հարմարված են տարածաշրջանի հողակլիմայական պայմաններին: Համաձայն շահառուների տեղեկատվության բերքի հիմնական մասը օգտագործվում է սեփական կարիքների համար և տրամադրվում է այն գյուղացիներին որոնք դեռևս չեն ընդգրկվել ծրագրի շահառուների ցանկում: Շահառուների մի մասը նշեց, որ կցանկանային ավելի մեծ տարածքների վրա մշակել այդ սորտերը քանի որ վստահ են  դրանք կունենան շուկայական մեծ պահանջարկ՝ շնորհիվ բերքի բարձր որակի և պտուղների համային լավ հատկանիշների: