Կայացավ Հարմարվողականության հիմնադրամի՝ հավատարմագրված հայաստանյան ազգային իրականացնող մարմինների 9-րդ տարեկան գլոբալ սեմինարը

2022թ․ սեպտեմբերի 26-30-ը շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը՝ որպես Հարմարվողկանության հիմնադրամին հավատարմագրված հայաստանյան ազգային իրականացնող մարմնի (ԱԻՄ) ղեկավար, մասնակցեց Վաշինգտոնում կայացած Հիմնադրամի՝ հավատարմագրված ԱԻՄ-ների 9-րդ տարեկան գլոբալ սեմինարին։

Սեմինարն ավանդաբար հնարավորություն է ընձեռում անմիջականորեն հաղորդակցվելու Հիմնադրամի ԱԻՄ-ների հետ, որոնք շարունակում են աճել և ընդլայնվել վերջինիս նորարարական Ուղիղ հասանելիության ձևաչափի շնորհիվ։
Մասնակիցները կիսվեցին ծրագրերի իրականացման և ֆինանսավորման ձեռք բերման իրենց փորձով։ Քարտուղարությունն իր հերթին մասնակիցներին ծանոթացրեց Հիմնադրամի դրամաշնորհային ֆինանսավորման նոր հնարավորություններին ծրագրերի ծավալների ընդլայնման, նորարարության, ուսուցման և ընդլայնված ուղիղ հասանելիության ոլորտներում, ծրագրերի նախապատրաստման, վերահավատարմագրման, ինչպես նաև արդյունքահեն կառավարման և գնահատման հարցերում:
Սեմինարի 3-րդ օրվա ընթացքում տնօրենի պաշտոնակատարը ներկայացրեց Հարմարվողականության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ԲԾԻԳ ծրագրերի իրականացման ընթացքում կուտակված հարմարվողական կառավարման սեփական փորձը։