Կլիմայի փոփոխության կոնվենցիան սահմանում է կլիմայի փոփոխության հետևանքների դեմ ուղղված միջկառավարական ջանքերի համընդհանուր շրջանակ: Այն ընդունում է, որ կլիմայի կայունությունը միացյալ համակարգ է, որը կարող է վտանգվել ածխածնի երկօքսիդի և ջերմոցային այլ գազերի արտանետումներով: Կոնվենցիան ունի գրեթե համընդհանուր անդամակցություն. այն վավերացրել են թվով 191 երկրներ:
Համաձայն կոնվենցիայի, կառավարությունները պետք է.
հավաքագրեն և միմյանց փոխանցեն տեղեկություններ ջերմոցային
գազերի արտանետումների, ազգային քաղաքականության և լավագույն փորձի վերաբերյալ,
մեկնարկեն ազգային ռազմավարություններ, որոնք կներառեն
ջերմոցային գազերի արտանետումների հնարավոր հետևանքների նկատմամբ հարմարվողականության հարցեր, ներառյալ զարգացող երկրներին ֆինանսական և տեխնոլոգիական աջակցության տրամադրումը,
համագործակցեն կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ
հարմարվողականության հարցերի շուրջ:
Կոնվենցիան ստորագրվել է 1992թ.-ին և ուժի մեջ է մտել 1994թ. մարտի 21-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ. մարտի 29-ին: